Լավրովը կոչ Է արել չուշացնել Ուկրաինայի ապառազմականացումը
Ռուսաստան
Ուկրաինայի ապառազմականացումն անհրաժեշտ է, չի կարելի հապաղել այս հարցում: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը: «Իհարկե, մենք հիմա էլ ենք ցանկանում, որպեսզի դիվանագիտությունը լուծի բոլոր հարցերը, բայց այս անգամ մենք հստակորեն բացատրել ենք, որ անհրաժեշտ է Ուկրաինայի ապառազմականացումը, անհրաժեշտ է Ուկրաինայի դենացիֆիկացումը, եւ այդ հարցում չի կարելի հապաղել:
Որովհետեւ սպառնալիքը, որն ստեղծվել է այս տարածքում, ՌԴ-ի համար ուղղակի ռազմական, մշակութային, տեղեկատվական սպառնալիք է, լեզվական, քաղաքակրթական. այն արդեն ձեռք է բերել բացարձակ հստակ ու անհետաձգելի բնույթ»,-ասել է Լավրովը՝ հանդես գալով Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբայի հետ բանակցություններից հետո, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)