Դարդանելի նեղուցը փակել են նավերի երթեւեկության համար
Համաշխարհային Մամուլ
Դարդանելի նեղուցը նավերի երթեւեկության համար փակ Է նավի անսարքության պատճառով: Այդ մասին ասվում Է Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցվածքի նախարարությանն առընթեր ծովային գործերի գլխավոր վարչության մարտի 11-ին տարածված հայտարարության մեջ:
«Այն պատճառով, որ վաղ առավոտյան «Կապիտան Շիրյագին» նավը խրվել Է ծանծաղուտի մեջ, Չանաքալե նավահանգստի վարչակազմը փակել Է երկկողմ ծովային նավագնացությունը նեղուցով եւ, պաշոնեական հրահանգներին համապատասխան, ցուցումներ են տրվել նավը փրկելու համար»,-ասվում Է հայտարարության մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)