ՆԱՏՕ-ն ստիպում է Թուրքիային կիրառել պատժամիջոցներ ընդդեմ Ռուսաստանի
Համաշխարհային ՄամուլCNN Turk-ի տված հարցազրույցին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը հայտնել է, որ ՆԱՏՕ-ն իր բոլոր համագործակիցներից սպասում է պատժամիջոցների սահմանումներ ընդդեմ Ռուսաստանի, այդպիսով նրանք կարող են ստիպել Ռուսաստանին թանկ գին վճարել իր հարձակման համար։
Այս մասին տեղեկանում ենք «Ntv.ru» լրատվականից։
Չնայած այդ ամենին՝ քարտուղարը նշել է, որ այս պատերազմը չպետք է վերածվի Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև պատերազմի, քանի որ այդ դեպքում ահռելի քանակով զոհեր կունենան երկու կողմերն էլ։