Ուկրաինայի հետ բանակցություններում դրական զարգացումներ կան․ Պուտին
Համաշխարհային ՄամուլՈւկրաինայի հետ բանակցությունները դրական առաջընթաց են գրանցել, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցությունների ժամանակ, գրում է Ռիա Նովոստին։
«Ես ձեզ անպայման կտեղեկացնեմ ուկրաինական ուղղությամբ տիրող իրավիճակի մասին և, առաջին հերթին, թե ինչպես են այժմ ընթանում բանակցությունները, որոնք այժմ ընթանում են գրեթե ամենօրյա ռեժիմով։ Որոշակի դրական զարգացումներ կան, այս մասին մեր կողմից բանակցողները զեկուցել են ինձ: Այս ամենի մասին ես ձեզ ավելի մանրամասն կպատմեմ»,- ասել է պետության ղեկավարը։
Պուտինը նաև շնորհակալություն է հայտնել Լուկաշենկոյին՝ Չեռնոբիլի ատոմակայանի էլեկտրաէներգիայի հարցում օգնելու համար, որի մատակարարման հետ կապված խնդիրները սկսվել են Ուկրաինայի զինված ուժերի գործողությունների պատճառով։