Հայ կամավորները հայտարարել են, որ պատրաստ են մեկնել Դոնբաս․ Ռիա Նովոստի
Համաշխարհային Մամուլ
Տասնյակ հայ կամավորներ պատրաստ են մեկնել Դոնբաս՝ մասնակցելու ռուսական հատուկ ռազմական գործողությանը, երկուշաբթի լրագրողներին ասել է Երևանում ՌԴ դեսպանատան դիմաց Ռուսաստանին աջակցող ցույցի մասնակից Ռուբեն Ծատուրյանը, գրում է Ռիա Նովոստին։
«Մենք հավաքվել ենք՝ մեր համերաշխությունը հայտնելու ռուս ժողովրդին, և այստեղ տղաներ կան՝ 22 հոգի, բայց նրանք շատ ավելին են, ովքեր պատրաստ են հենց հիմա գնալ Դոնբաս կամ Ղրիմ, կանգնել ռուս եղբայրների կողքին»,- ասել է Ծատուրյանը։
Ծատուրյանը նամակ է հանձնել ՌԴ դեսպանատանը, որում ասվում է. «Մենք՝ հայ կամավորներս, վճռականորեն աջակցում ենք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի քաղաքականությանը և պատրաստ ենք այսօր մեկնել հատուկ գործողության գոտի», գրում է Ռիա Նովոստին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)