Բայդենը ծրագրում է մեկնել Եվրոպա՝ Ուկրաինայում պատերազմի պատճառով. NBC
Համաշխարհային ՄամուլՍպիտակ տունը դիտարկում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Եվրոպա մեկնելու հնարավորությունը։ Ենթադրվում է, որ դա կապված կլինի Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի հետ, հայտնում է NBC-ն՝ վկայակոչելով երեք իրազեկ աղբյուրների։
Հավանական է, որ նման ուղևորությունը նպատակաուղղված կլինի Եվրոպայում ԱՄՆ դաշնակիցներին հանգստացնելուն:
Բացի այդ, աղբյուրները հայտնել են, որ անձնակազմի մի մասը, որն աշխատել է փոխնախագահ Քամալա Հարիսի այցի վրա, մնացել է Եվրոպայում՝ պլանավորելու ամերիկացի առաջնորդի հնարավոր այցը։
Սակայն ժամկետների մասին խոսք չկա։