Siemensը կշարունակի արագընթաց գնացքների տրամադրումը ՌԴ-ին
Ռուսաստան
Գերմանական Siemens կազմակերպությունը կշարունակի «Լաստոչկա» և «Սապսան» գնացքների տրամադրումը ՌԴ-ին։ Այս մասին հայտնում է «Ntv.ru» լրատվականը։ Չնայած նրան, որ մարտ ամսվա սկզբին ընկերությունը հայտնել էր աշխատանքների դադարեցման մասին ՌԴ-ում, սակայն այժմ ներկայացել է մեկ այլ հայտարարությամբ.
«Մենք շարունակում ենք մեր ընթացիկ ծառայությունները՝ ըստ պայմանագրերի և իրականացնում ենք հետագա իրավիճակի վերլուծություն»:
«Լաստոչկա» Էլեկտրագնացքների ընտանիքը ստեղծվել է Siemens Desiro հարթակի հիման վրա։ Դրանք արտադրվում են «Ուրալ լոկոմոտիվներ» ընկերության կողմից։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)