Դոլարը կկորցնի իր դերը․ Լավրով
Համաշխարհային ՄամուլՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ դոլարը կկորցնի իր դերը։ Նրա նկատմամբ վստահությունը նվազում է Վաշինգտոնի քաղաքականության պատճառով,գրում է Ռիա Նովոստին։
«Արևմտյան մամուլում, այդ թվում՝ գերմանական, բառացիորեն երեկ արդեն հրապարակումներ են եղել, որ շատերն արդեն սկսում են մտածել՝ արդյո՞ք մենք պետք է դոլարով լայնածավալ առևտուր անել», - RBC-ին տված հարցազրույցի ժամանակ ասել է Լավրովը։
Նա հիշեցրել է, որ որոշ երկրներ մտածում են, որ իրենց համար ավելի հարմար կլինի առևտուրը յուանով անել, այլ ոչ թե դոլարով։ «Եվ այս գործընթացը հնարավոր չէ կասեցնել»,- հավելել լէ ՌԴ ԱԳ նախարարը։