ԱՄՆ-ն ճնշում է գործադրում Չինաստանի և Թուրքիայի վրա․ Լավրով
Համաշխարհային Մամուլ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ ԱՄՆ-ն «անիրավացիորեն և առանձնահատուկ վայրենությամբ» ճնշում է գործադրում Չինաստանի, Թուրքիայի և այլ երկրների վրա՝ Ռուսաստանի պատճառով, գրում է Ռիա Նովոստին։
«Ուղղակի վայրենություն է ժայթքում Վաշինգտոնից, չգիտեմ, դա վրդովեցուցիչ է»,- RBC-ին տված հարցազրույցում ասել է Լավրովը՝ խոսելով Ռուսաստանի պատճառով այլ երկրների դեմ ԱՄՆ գործողությունների մասին։
ՌԴ ԱԳ նախարարը հավելել է, որ «առավել ուշագրավն այն է, որ նման շանտաժ է կիրառվում այնպիսի հնագույն քաղաքակրթությունների նկատմամբ, ինչպիսիք են Չինաստանը, Հնդկաստանը, Եգիպտոսը, իսկ «նույն այն թուրքերին» պահանջներ են ներկայացվել։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան