Անհայտ անձինք հայտնել են Երեւան թռչող ռուսական ինքնաթիռի ականապատման մասին
Համաշխարհային ՄամուլԱնհայտ անձինք հայտնել են Ռուսաստանից Հայաստան թռչող ինքնաթիռի ականապատման մասին։ Այս մասին հինգշաբթի օրը՝ մարտի 17-ին, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրը։
Նշվում է, որ «Շերեմետևո» օդանավակայանում էլեկտրոնային փոստով անանուն հաղորդագրություն է ստացվել Մոսկվայից Երևան թռչող ինքնաթիռի ականապատման մասին։ «Ստուգումը կիրականացվի ժամանման օդանավակայանում», - ասել է աղբյուրը, սակայն չի հստակեցրել, թե մայրաքաղաքի ո՛ր օդանավակայանից է օդանավը օդ բարձրացել։
Flightradar24 ծառայության փոխանցմամբ՝ այս պահին օդում երկու ինքնաթիռ կա, որոնք թռչում են Հայաստանի մայրաքաղաք՝ «Վնուկովոյից» և «Դոմոդեդովոյից», որոնցից ոչ մեկն ահազանգ չի տվել։ «Շերեմետևոյից» Երևան այսօր ինքնաթիռներ չեն թռել։