Մարիուպոլում մարտերն ընթանում են քաղաքի կենտրոնում․ ՌԴ ՊՆ
Տեսանյութեր«Մարիուպոլում մարտերն ընթանում են քաղաքի կենտրոնում»։ Այս մասին այսօր՝ մարտի 18-ին, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:
«Մարիուպոլում Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ստորաբաժանումները Ռուսաստանի զինված ուժերի աջակցությամբ սեղմում են օղակը և քաղաքի կենտրոնում այժմ պայքարում են ազգայնականների դեմ»,- ճեպազրույցում ասել է Կոնաշենկովը։
Մարիուպոլը գտնվում է Ազովի ծովի հյուսիսային ափին։ Այն Ուկրաինայի ամենամեծ առևտրային նավահանգիստներից մեկն է՝ Դոնեցկի մարզում գտնվող քաղաք, որն ունի գրեթե կես միլիոն բնակիչ:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)