Զելենսկու արտաքին տեսքի մեջ հանրությանն ուղղված ուղերձ են տեսել
Համաշխարհային ՄամուլՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու` մարզաշապիկով հանրության առաջ հայտնվելը կարելի է համարել ակնարկ, որ նա չի պատրաստվում խաղալ ուրիշի կանոններով։ Նրա հագուստի մեջ նման ուղերձ է տեսել Ռուսաստանի PR միության նախագահ, պրոդյուսեր և իմիջմեյքեր Մարիա Տարխանովան, ում մեկնաբանությունները մեջբերում է KP.RU-ն։
Ավելի վաղ ամերիկացի տնտեսագետ Փիթեր Շիֆը Twitter-ի իր միկրոբլոգում ուշադրություն էր հրավիրել մարտի 16-ին ԱՄՆ Կոնգրեսում ունեցած ելույթի ժամանակ Զելենսկու արտաքին տեսքի վրա։ Նա վրդովմունք է հայտնել այն փաստի առնչությամբ, որ ուկրաինացի առաջնորդը հանրության առջեւ հայտնվել է շապիկով։ «Ես ամեն ինչ հասկանում եմ, հիմա ժամանակները հեշտ չեն, բայց Ուկրաինայի նախագահը իրո՞ք կոստյում չունի։ Ես ինքս այնքան էլ մեծ հարգանք չեմ տածում ներկայիս կոնգրեսականների նկատմամբ, բայց, այնուամենայնիվ, չէի խոսի նրանց հետ շապիկով, որպեսզի չանարգեմ օրենսդիր մարմնին կամ ԱՄՆ-ին»,- ասել է Շիֆը։
Տարխանովան կարծում է, որ հագուստի օգնությամբ պետության ղեկավարը ազդանշան է ուղարկում հանրությանը։ «Ակնհայտ է, որ Զելենսկին իր անմխիթար արտաքինով ազդանշան է ուղարկում, որ սպիտակ օձիքների ժամանակը չէ։ Սա հանրային խաղ է։ Ուղերձը հստակ կարդացվում է այսպես. «Նայեք ինձ և հասկացեք իմ երկրի վիճակը»,- պարզաբանել է իմիջմեյքերը։