Պետդումայի պատգամավորը հույս ունի, որ YouTube-ը Ռուսաստանում ամբողջությամբ չի արգելափակվի
Ռուսաստան
ՌԴ Պետդումայի տեղեկատվական քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահ Ալեքսանդր Խինշտեյնը հույս է հայտնել, որ «ՅուԹյուբ» ընկերության գործունեությունը Ռուսաստանում չի արգելափակվի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պատգամավորն ասել է, որ հակառակ դեպքում առաջին հերթին կտուժեն ռուսաստանցի օգտատերերը: Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Մեծ հույս ունեմ, որ ռեսուրսն ամբողջությամբ չի արգելափակվի: Չէ որ դրանից առաջին հերթին կտուժեն մեր օգտատերերը: Այո՛, դե յուրե որոշումը կայացնողները մեր իշխանություններն են՝ դատախազությունը, Ռոսկոմնադզորը: Սակայն, դե ֆակտո, դա կախված է առաջին հերթին YouTube-ից, իսկ ավելի ճիշտ՝ այն տնօրինող Google կորպորացիայից», - Տելեգրամի իր էջում գրել է Խինշտեյնը:
Ավելի վաղ YouTube ընկերությունը հայտարարել էր, որ արգելափակվելու են ռուսական այն ԶԼՄ-ների օգտահաշիվները, որոնք ֆինանսավորվում են պետության կողմից:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)