Արևմուտքը վախենում է Ռուսաստանի հետ բանակցություններում Ուկրաինայի կողմից մեծ զիջումներից
Համաշխարհային ՄամուլԱրևմտյան երկրների ղեկավարությունը կարծում է, որ Կիևը Ռուսաստանի հետ բանակցություններում անհասկանալի և հակասական ազդանշաններ է տալիս, մի շարք երկրներ մտավախություն ունեն, որ Կիևը կգնա չափազանց մեծ զիջումների։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով The Washington Post-ին։
Հոդվածում ասվում է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցություններում կանգնած է «ցավալի ընտրության» առաջ։ Ըստ ԱՄՆ-ի և եվրոպացի պաշտոնյաների` Ուկրաինայի կառավարությունը դեռ որոշում է, թե «ինչ տարբերակները կարող են ընդունելի լինել», բայց դա դեռ առեղծված է արևմտյան առաջնորդների համար: Այսպես, ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչներից մեկն ասել է, որ ՄՆ-ում տարակուսած են Ռուսաստանի հետ բանակցություններից լավատեսական ակնկալիքների մասին Ուկրաինայի ղեկավարության հայտարարություններից։
Դիվանագետներն ասում են, որ Զելենսկու խառը ազդանշանները ցույց են տալիս, որ նա մոտ է պայմանավորվածություններին, և դա մեծացնում է անհանգստությունը հետագա բանակցությունների ճակատագրի վերաբերյալ։ Այնուամենայնիվ, Ռուսաստանի հետ բանակցություններին Ուկրաինայի ղեկավարի տված գնահատականները հակասում են նրա գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակի հայտարարություններին, գրում է The Washington Post-ը։