Զելենսկին Ռուսաստանի հետ բանակցությունների համար նոր վայր է առաջարկել
Համաշխարհային ՄամուլՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ Ռուսաստանի հետ բանակցություններ կարող են կազմակերպվել Երուսաղեմում, գրում է ՏԱՍՍ֊ը։
Նրա խոսքով՝ Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը փորձում է միջնորդ դառնալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպման գործում։ «Մենք երախտապարտ ենք այդ ջանքերի համար, որպեսզի վաղ թե ուշ սկսենք խոսել Ռուսաստանի հետ: Հավանաբար Երուսաղեմը խաղաղություն գտնելու ճիշտ վայրն է», - ասել է Զելենսկին։
Ավելի վաղ Financial Times թերթը, հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրին, հայտնել էր, որ Ուկրաինայի նախագահը դիմել է Իսրայելի վարչապետին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններում միջնորդ դառնալու խնդրանքով։ Ավելի ուշ Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Բենեթը հեռախոսազրույցում Ռուսաստանի առաջնորդին միջնորդություն է առաջարկել ռազմական գործողությունները դադարեցնելու համար։