Մեծ Բրիտանիան պատրաստվում է ժամանակավորապես ազգայնացնել «Գազպրոմ»-ի մանրածախ ստորաբաժանումը. Bloomberg
Համաշխարհային Մամուլ
Մեծ Բրիտանիան պատրաստվում է ժամանակավորապես ազգայնացնել «Գազպրոմ»-ի մանրածախ ստորաբաժանումը, հաղորդում է Bloomberg News-ը։
«Gazprom Marketing & Trading Retail Ltd» ընկերությունը, որի մայր ընկերությունը Ռուսաստանի պետական «Գազպրոմն» է, հանդիսանում է Մեծ Բրիտանիայի հատուկ վարչական ռեժիմի հիմնական թեկնածուն»,- Bloomberg-ին ասել է խնդրին ծանոթ աղբյուրը:
«Գազպրոմ Էներգիա» անվանմամբ գործող ստորաբաժանումը մատակարարում է Բրիտանիայի կոմերցիոն գազի մեկ հինգերորդ մասը եւ սպասարկում է հազարավոր հաճախորդների, այդ թվում՝ առողջապահության ազգային ծառայությանը:
Միեւնույն ժամանակ, Sunday Times-ը հաղորդում է, որ «Գազպրոմ Էներգիան» փորձում է գնորդ գտնել՝ կանխելու փլուզումը, քանի որ շատ խոշոր հաճախորդներ ձգտում են դուրս գալ բազմամիլիոնանոց պայմանագրերից:

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան