ՆԱՏՕ-ի խաղաղապահների մուտքն Ուկրաինա կհանգեցնի ուղիղ բախման Ռուսաստանի հետ. Լավրով
Համաշխարհային ՄամուլՆԱՏՕ-ի խաղաղապահների մուտքն Ուկրաինա կհանգեցնի ուղիղ բախման Ռուսաստանի Դաշնության հետ։ Այս մասին МГИМО-ում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, գրում է ՏԱՍՍ֊ը։ «Մեր լեհ գործընկերներն արդեն հայտարարել են, որ հիմա ՆԱՏՕ-ի գագաթնաժողով է լինելու խաղաղապահներ ուղարկելու վերաբերյալ: Հուսով եմ, որ նրանք հասկանում են, թե ինչն է վտանգված: Սա կլինի ուղիղ բախում Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի զինված ուժերի միջև, որից բոլորը ոչ միայն ցանկանում էին խուսափել, այլ նաև ասում էին, որ դա երբեք սկզբունքորեն չպետք է տեղի ունենա»,- ասել է Լավրովը։
Ավելի վաղ Լեհաստանի կառավարության ղեկավար Մատեուշ Մորավիեցկին հայտարարել էր, որ Ուկրաինան իրավունք ունի իր տարածք հրավիրել «բոլորին, ում ցանկանում է», այդ թվում՝ ՆԱՏՕ-ի խաղաղապահներին։ Միաժամանակ, նա կարծիք է հայտնել, որ Ռուսաստանը «չի համարձակվի հարձակվել դաշինքի վրա»։