Դմիտրի Պեսկովի հայտարարությունը ռուս զոհված զինվորների վերաբերյալ
Ռուսաստան
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատասխանել է այն հարցին, թե երբ ՌԴ ՊՆ-ն կհրապարակի Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժման սկզբից զոհված և վիրավոր ռուս զինծառայողների թվի տվյալները։
«Իրոք, մեկ անգամ տեղեկություն է տրամադրվել ՊՆ-ից, բայց, ինչպես արդեն ասացինք, այդ իրավասությունն ամբողջությամբ պատկանում է իրենց, այսինքն՝ մեր զինվորականներին, երբ նպատակահարմար համարեն, լրացուցիչ տեղեկություն կտրամադրեն»,- հայտնել է Պեսկովը։
ՌԴ պաշտպանության նախարարությունը կորուստների մասին հայտնել է միայն մեկ անգամ՝ մարտի սկզբին: Իգոր Կոնաշենկովը հայտնած տվյալներով զոհվել է 498 զինվոր, ևս 1597-ը՝ վիրավորվել:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)