Ֆինլանդիան մարտի 28-ից կդադարեցնի ՌԴ-ի հետ ուղեւորների երկաթուղային հաղորդակցությունը
Ռուսաստան
Ֆինլանդիայի եւ Ռուսաստանի միջեւ Allegro գնացքներով ուղեւորների երկաթուղային հաղորդակցությունը (ՈւԵՀ) դադարեցվում Է երկուշաբթի օրվանից՝ մարտի 28-ից: Այդ մասին հաղորդել է VR Group ֆիննական օպերատորը:
Մարտի 1-ին ֆիննական VR Group պետական երկաթուղային կոնցեռնը հաղորդել Է, որ դադարեցնում Է «Ռուսաստանի երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերության հետ համագործակցությունն ուկրաինական հակամարտության ֆոնին՝ մինչեւ հատուկ կարգադրություն:
Նշվում Է, որ իշխանությունների պահանջով ուղեւորների փոխադրումներն Allegro գնացքով առայժմ կշարունակվեն, որպեսզի VR Group-ը կարողանա ապահովել Ռուսաստանից ֆինների վերադարձն իրենց տներ: Ավելի վաղ Եվրամիությունը փակել Է իր օդային տարածությունը Ռուսաստանից ինքնաթիռների համար, Ռուսաստանը պատասխանել Է հայելային, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)