Ռուսաստանի ՊՆ-ն հերքել է պահեստազորայիններին զինկոմիսարիատներ կանչելու մասին լուրերը
Ռուսաստան
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը չի իրականացնում և չի ծրագրում իրականացնել պահեստազորում գտնվող քաղաքացիների կանչ զինկոմիսարիատներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ պաշտպանական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:
Նա տեղեկացրել է, որ վերջին օրերին ՌԴ շատ քաղաքացիներ ֆեյք հեռախոսազանգեր են ստանում, որտեղ ձայնագրության միջոցով նրանց կանչում են զինկոմիսարիատ:
«Բոլոր այս կեղծ հեռախոսազանգերն իրականացվում են Ուկրաինայի տարածքից, դրանք բացարձակապես չեն համապատասխանում իրականությանն ու համարվում են ուկրաինական հատուկ ծառայությունների սադրանքը»,- ասել է Կոնաշենկովը՝ պաշտոնապես հայտարարելով, որ նման բան ՊՆ-ն չի ծրագրում իրականացնել։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)