Բոսֆորում ականի նման ևս մեկ օբյեկտ է հայտնաբերվել. ԶԼՄ
Համաշխարհային ՄամուլԲոսֆորի նեղուցում ական հիշեցնող օբյեկտ է հայտնաբերվել, գրում է թուրքական Yeni Akit թերթը։
«Սարիյերի շրջանի ափերի մոտ ականանման օբյեկտ է նկատվել»,- պարզաբանում է հրատարակությունը։
Նշվում է, որ ուժայինները իրավիճակը վերահսկողության տակ են վերցրել։
Վերջին մեկ օրվա ընթացքում սա արդեն երկրորդ նման դեպքն է։ Մարտի 26-ի առավոտյան տեղի ձկնորսները Սարիյեր-Թյուրքելի խարիսխի մոտ ական հիշեցնող առարկա են նկատել։ Պարզվել է, որ օբյեկտը ական է։
Երթևեկությունը նեղուցում դադարեցվել է երկու ուղղություններով։ Ավելի ուշ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարեց այս օբյեկտի վնասազերծման մասին, իսկ Բոսֆորը բացվեց նավերի տեղաշարժի համար։
Ավելի ուշ թուրքական իշխանությունները հայտարարեցին Սեւ ծովի մի մասում ձկնորսության մասնակի սահմանափակման մասին։
Sabah թերթը, հղում անելով թուրքական ուժային կառույցներում իր աղբյուրին, հայտնում է, որ Բոսֆորում երկրորդ ականի հայտնաբերման մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: