Ադրբեջանցիները զորքերը հետ են քաշել Փառուխ գյուղից. ՌԴ ՊՆ
Ռուսաստան
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ բանակցությունների արդյունքում ադրբեջանական կողմը հետ է քաշել իր ստորաբաժանումները Արցախի Փառուխ գյուղից։ ՌԴ ՊՆ-ն այդ մասին հաղորդագրություն է տարածել։ «Անցկացված բանակցությունների արդյունքներո ադրբեջանական կողմը իր ստորաբաժանումները հետ է քաշել Փառուխ բնակավայրից»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ Ադրբեջանական կողմը երկու անգամ խախտել է հրադադարը Ասկերանի շրջանում։ «Փոխհրաձգության հետևանքով երկու կողմերն ունեն երկուական վիրավոր։ Ռուսական խաղաղապահ կոնտինգենտը՝ կոնֆլիկտի կողմերի ներկայացուցիչների հետ փոխգործակցությամբ կայունացրել է իրավիճակը։


















































Ամենադիտված
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից լավ լուր․ նոր հնարավորություններ՝ հայ զինվորականների համար