Heineken-ը վերջնականապես լքում է Ռուսաստանը
Ռուսաստան
Heineken գարեջրագործական ընկերությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ հեռանում է Ռուսաստանից։ Նա պատրաստվում է ռուսական բիզնեսը փոխանցել նոր սեփականատիրոջ։ Այս մասին տեղեկացնում է BBC լրատվականը։
«Մեր գործունեության ռազմավարական վերանայումից հետո մենք եկանք այն եզրակացության, որ Ռուսաստանում mմեր գործունեությունն այլևս ապահով չէ ներկայիս պայմաններում: Այդ իսկ պատճառով մենք որոշել ենք լքել Ռուսաստանը», - ասվում է ընկերության մամուլի հաղորդագրության մեջ:
Մարտի 9-ին ընկերությունը հայտարարել է, որ դադարեցնում է բեռնափոխադրումները, արտադրությունը և գովազդը Ռուսաստանում՝ պատճառաբանելով Ուկրաինայի վրա Ռուսաստանի անհիմն հարձակումը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)