Կիևում կամավորներն ամրացնում են քաղաքի հուշարձանները պաշտպանելու նպատակով (լուսանկարներ)
Համաշխարհային ՄամուլՀանգստյան օրերին Կիևում կամավորներն ու հանրային ծառայությունների աշխատակիցները ամրացրել են քաղաքի հուշարձանները՝ դրանք գնդակոծությունից պաշտպանելու համար: Հուշարձանները ծածկվել են ավազով, պարկերով, ինչպես նաև պարիսպներ են կառուցվել։ Մասնավորապես, ակտիվիստներն ամրացրել են արքայադուստր Օլգայի, Անդրեյ Առաջինի, ինչպես նաև Կիրիլի և Մեթոդիոսի հուշարձանները։
«Սա մեր պատմությունն է, և կարևոր է այն պահպանել ապագա սերունդների համար», - ասում է BBC-ին կամավորներից մեկը: