Հայտնի է դարձել Կիև կատարած այցից հետո Աբրամովիչի մոտ թունավորման ախտանիշների մասին
Համաշխարհային ՄամուլՈւկրաինա կատարած այցից և Մոսկվայի ու Կիևի միջև բանակցությունների կազմակերպմանը մասնակցելուց հետո ռուս միլիարդատեր Ռոման Աբրամովիչի մոտ ի հայտ են եկել ախտանիշներ` նման թունավորման նշաններին։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իրավիճակին մոտ կանգնած աղբյուրներին։
Հրատարակության տվյալներով՝ Աբրամովիչի ու Ուկրաինայից բանակցող խմբի երկու անդամների մոտ աչքերի կարմրություն, արցունքոտություն, դեմքի և ձեռքերի մաշկի թեփոտում է նկատվել։ Ներկայում նրանց վիճակը բարելավվել է, կյանքին վտանգ չի սպառնում, նշում են թերթի զրուցակիցները։
Հայտնի է նաև, տուժողներից մեկը կարող է լինել Գերագույն ռադայի պատգամավոր Ռուստեմ Ումերովը։ Ինչպես գրել է «Коммерсантъ»-ը, ինքը՝ պատգամավորը, հերքել է այս տեղեկությունը՝ վստահեցնելով, որ իր հետ ամեն ինչ կարգին է։