Լավրովը Արևմուտքին մեղադրել է Ուկրաինան երկրորդ Աֆղանստան դարձնելու փորձերի մեջ
Ռուսաստան
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Պակիստանի իր պաշտոնակից Շահ Մահմուդ Քուրեշիի հետ հանդիպման ժամանակ Ուկրաինայի ներկայիս իրադրությունը համարել է երկրորդ Աֆղանստան ստեղծելու Արեւմուտքի փորձ:
«Նրանք, ովքեր փորձել են Աֆղանստանը դարձնել համաշխարհային քաղաքականության կենտրոն, այժմ փորձում են Աֆղանստանը փոխարինել Ուկրաինայով: Եվ մենք ամեն բան հասկանում ենք, թե այստեղ ինչի մասին է խոսքը»,-հայտարարել է նախարարը: ՌԴ-ի եւ Պակիստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը տեղի է ունեցել Չինաստանում, Աֆղանստանի հարեւան երկրների արտաքին գործերի նախարարների երրորդ խորհրդաժողովի նիստի ընթացքում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)