Թուրքիան աշխատում է Ռուսաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարների նոր հանդիպման կազմակերպման վրա․ Չավուշօղլու
Համաշխարհային ՄամուլԹուրքիան աշխատում է Ռուսաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարների նոր հանդիպման կազմակերպման վրա։ Այս մասին հայտարարել է արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Ahaber հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Ստամբուլի բանակցություններում զգալի առաջընթաց է գրանցվել, սակայն այս փուլում մենք չենք տեսնում այն արդյունքների իրականացումը, որոնք հայտարարվել էին Ստամբուլի հանդիպման ավարտին»,- նշել է նախարարը։ «Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հանդիպումը կարող է անցկացվել ավելի բարձր՝ ԱԳ նախարարների մակարդակով՝ առաջիկա 1-2 շաբաթվա ընթացքում»։ «Մենք աշխատում ենք դրա վրա, ես երեկ խոսել եմ այդ թեմայով Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ: Լավրովն այժմ աշխատանքային այցով Չինաստանում և ապա Հնդկաստանում է, Կուլեբան արևմուտքում է»,- ասել է Չավուշօղլուն։