Ռուսաստանից որոշ մետաղներ չեն ընդգրկվել ԵՄ պատժամիջոցների ցուցակում՝ ելնելով Գերմանիայի շահերից
Ռուսաստան
Ռուսաստանից որոշ մետաղներ չեն ընդգրկվել ԵՄ պատժամիջոցների ցուցակում՝ ելնելով Գերմանիայի շահերից, այս մասին Kontraste քաղաքական ամսագրին հայտնի է դարձել դիվանագետների աղբյուրներից։
Այսպիսով, Գերմանիան ամեն ամիս Ռուսաստանից մետաղներ է գնում միջինը մոտ 370 մլն եվրոյով, որոնց կարիքն ունի, ուստի ԳԴՀ-ն չի շտապում դրանց նկատմամբ պատժամիջոցներ կիրառել։ Փորձագետները վստահ են, որ Բեռլինը կշարունակի պաշտպանել իր տնտեսական շահերը՝ չնայած պատժամիջոցների համար բարձր ծախսեր կատարելու պատրաստակամության մասին հայտարարություններին։
Բացի մետաղներից, երկիրը պատրաստ չէ հրաժարվել ռուսական նավթից, գազից և ածուխից։ Նման դիրքորոշում են որդեգրել Ավստրիան, Հունգարիան և Իտալիան։ Սակայն Լեհաստանը, Էստոնիան, Լատվիան և Լիտվան պահանջում են ուժեղացնել պատժամիջոցների ճնշումը Ռուսաստանի վրա։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)