Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները դեռևս շարունակվում են․ Լավրով
Համաշխարհային ՄամուլՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ռուս-ուկրաինական բանակցությունները շարունակվում են, սակայն առայժմ վերջնական պլաններ կամ պայմանավորվածություններ չկան։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Լավրովի խոսքով՝ բանակցությունները պետք է շարունակվեն։ Նա կարծում է, որ նախ պետք է ձևավորվեն Ստամբուլում Ուկրաինայի կողմից գրավոր ներկայացված համաձայնագրերը։ Ռուսաստանը դրանց համար արձագանք է պատրաստում։
Լավրովը նաև նշել է, որ մշակվում են ուկրաինական կողմի հետ հետագա հնարավոր շփումները։ Այս մասին կհայտարարվի ավելի ուշ։
Այսօր հաղորդվել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները կշարունակվեն ապրիլի 1-ին՝ տեսակոնֆերանսի ձևաչափով։
Ինչպես հայտնի է, մարտի 29-ին Ստամբուլում կայացել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև մարտի 7-ից ի վեր առաջին դեմ առ դեմ բանակցությունները։ Ըստ ռուսական կողմի՝ դրանք կառուցողական են եղել։ Կիևը խնդրել է իր վերջնական որոշումը ձևակերպել երկու երկրների ղեկավարների հանդիպմանը։