Լավրովը խոսել է Բուչայում ուկրաինացիների կազմակերպած «բեմադրության» մասին
Ռուսաստան
ՄԱԿ-ի պետքարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ Գրիֆիթսի հետ հանդիպման ժամանակ Լավրովը հայտնել է Բուչայում խաղաղ բնակիչների սպանությունների կեղծիքի մասին։ RT ռուսական լրատվամիջոցը առանձնացրել է հարցազրույցից գլխավորը՝
-Բուչայում, քաղաքից ռուսական զորքերի դուրսբերումից հետո, բեմադրվել է ներկայացում, որը տարածվում է բոլոր ալիքներով և սոցիալական ցանցերով՝ Ուկրաինայի ներկայացուցիչների և նրանց արևմտյան հովանավորների կողմից
-Ռուսաստանի զինված ուժերն ամբողջությամբ դուրս են եկել բնակավայրից։
-Ռուսաստանը պահանջել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստ, քանի որ նման սադրանքները ուղղակի սպառնալիք են միջազգային անվտանգության համար
-Մեծ Բրիտանիայի անվտանգության խորհրդի նախագահը չկարողացավ հաստատել այդ հանդիպումը, սակայն Մոսկվան կշարունակի պահանջել, որ հանդիպումը կայանա։


















































Ամենադիտված
«Խոպան գնալուց առաջ գնացել էին աներոջ տուն՝ հաջող անելու». մանրամասներ վթարից մահացած ընտանիքի մասին