Այլ ելք չկա․ Զելենսկի
Համաշխարհային ՄամուլՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ անհրաժեշտ է համարում շարունակել բանակցությունները Ռուսաստանի հետ, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ուկրաինացի լրագրողներին տված նրա հարցազրույցը։ Երկրի ղեկավարն իր խոսքում նշել է, որ հետագա բանակցություններից հրաժարվելն ամենահեշտ որոշումն էր, սակայն երկխոսությունը շարունակելը ճիշտ որոշում է։
«Ամենադժվարը խոսելն է և այս ողջ դիրքորոշմամբ հանդիպելու հնարավորություններ գտնելը, հանդիպմանը այս իրավիճակից ելք գտնելն ու այս ճանապարհով մեր տարածքը չկորցնելը։ Ես կարծում եմ, որ մենք պետք է մեզ համար նման նշաձող դնենք այս բանակցությունների համար»,֊ասել է Զելենսկին լրագրողներին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինայի ղեկավարը մտադիր է ապրիլի 5-ին ելույթ ունենալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում։