Սանկտ Պետերբուրգում թմրանյութերի վաճառքով զբաղվող ամենահայտնի ընկերությունը շոկի է ենթարկել իր սպառողներին
ՌուսաստանՓակվել է «G» տառով ամենահայտնի արգելված դարքնեթ շուկան, որի միջոցով Սանկտ Պետերբուրգում հսկայական քանակությամբ թմրանյութ է վաճառվել։
Այս մասին հայտնել են Մայնի Ֆրանկֆուրտի դատախազությունը և ZIT՝ Կիբերհանցագործությունների դեմ պայքարի կենտրոնական գրասենյակը։
Շուկայի կայքը, որը ուներ 17 հազար վաճառողներ, 19 միլիոն հաճախորդներ, տարեկան ավելի քան մեկ միլիարդ դոլարի շրջանառություն, այժմ չի պատրաստվում վերականգվել, առգրավվել են սերվերները, ինչպես նաև 543 բիթքոյն, որը կազմում է մոտ 23 միլիոն եվրո։ Ձերբակալությունների մասին տեղեկություններ չկան։
2021 թվականի օգոստոսից լայնածավալ հետաքննություն է ընթանում, և սա է տրամաբանական արդյունքը։