Մենք մտադիր չենք սպանել Զելենսկիին․ Պեսկով
Համաշխարհային ՄամուլՌուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հերքել է լուրերն այն մասին, թե ռուսական իշխանությունները ցանկանում են սպանել Վլադիմիր Զելենսկին։ «Ոչ, դա ճիշտ չէ»,- ասել է Պեսկովը ֆրանսիական LCI հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ պատասխանելով համապատասխան հարցին։
Նա նաև հերքել է այն տեղեկությունը, թե իբր ռուսական իշխանությունները պատրաստվում են տապալել Զելենսկին։ «Դա բացարձակապես ճիշտ չէ, մենք երբեք չենք խոսել Ուկրաինայի օկուպացիայի մասին»,- ընդգծել է Պեսկովը։