Արտասահմանում Chanel-ի խանութ-սրահի դիմաց ռուսները բողոքի ակցիա են կազմակերպել (լուսանկարներ)
Համաշխարհային ՄամուլՌուս-ուկրաինական պատերազմի սկսելուց ի վեր արտասահմանյան ապրանքանիշները հեռանում էին ՌԴ-ից․ ավելի ուշ պարզ դարձավ, որ այդ ապրանքանիշները ակնհայտ ռուսաֆոբիա էին տարածում՝ չվաճառելով իրենց իրերը արտասահմանում գտնվող ռուսներին։
Նախորդ օրը Փարիզում գտնվող Chanel-ի խանութներում Հիտլերի պատկերով կպչուն պիտակներ են հայտնվել: Սա կարող է կապված լինել ռուսներին այդ ապրանքանիշի իրերը չվաճառելու հետ:
Իսկ ինչո՞ւ հենց Հիտլերի կպչուն պիտակներ, որոշ պատմաբաններ պնդում են, որ նորաձևության տան ստեղծող Կոկո Շանելը պատերազմի տարիներին համագործակցել է Գերմանիայի կառավարության հետ և եղել է գերմանական հետախուզության աշխատակցի տիրուհին։