«Անգամ վերջին դատաստանի ժամանակ ես չեմ հրաժարվի իմ խոսքերից»․ Եկատերինբուրգի նախկին քաղաքապետ
Ռուսաստան
RT ռուսական լրատվամիջոցը հայտնել է, որ Եկատերինբուրգի նախկին քաղաքապետ Եվգենի Ռոյզմանը կրկին տուգանվել է 50 հազար ռուբլով հակապատերազմական արտահայտությունների համար։
Տուգանքի պատճառը Ռոյզմանի արտահայտությունն էր՝ «Պատերազմը Ուկրաինայի հետ՝ սարսափելի, ծիծաղելի ու ամենաստոր, ամոթալի և անարդար պատերազմն է եղել Ռուսաստանի պատմության մեջ»։
Մեկնաբանելով իր հայտարարությունը և հարուցված գործը՝ Ռոյզմանը հավելել է. «Անգամ վերջին դատաստանի ժամանակ ես չեմ հրաժարվի իմ խոսքերից»:
Մարտի վերջին Եկատերինբուրգի դատարանը Եվգենի Ռոյզմանին 50,000-ական ռուբլու չափով երկու տուգանք է նշանակել՝ նման հայտարարությունների համար։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)