Իսրայելում ոչնչացրել են ահաբեկչին, որը կրակ էր բացել Թել Ավիվում. Jerusalem Post
Համաշխարհային ՄամուլԻսրայելցի ուժայինները ոչնչացրել են ահաբեկչին, որը երկու մարդու էր գնդակահարել Թել Ավիվի կենտրոնում: Այդ մասին հաղորդել է Jerusalem Post թերթը՝ վկայակոչելով Իսրայելի անվտանգության ընդհանուր ծառայությունը:
Ահաբեկչական գործողությունը տեղի էր ունեցել նախորդ օրը երեկոյան Դիզենգոֆ փողոցում, որը հայտնի է բազմաթիվ ռեստորաններով ու բարերով: Երկու մարդ զոհվել է, 12-ը՝ վերքեր են ստացել, նրանցից չորսը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում:
Այսօր առավոտյան ահաբեկչին հետապնդել են Թել Ավիվի Յաֆֆա արվարձանում, փոխհրաձգության ժամանակ նրան ոչնչացրել են:
Որոնումներին մասնակցել են շուրջ հազար ոստիկաններ, որոնց օգնել են Իսրայելի պաշտպանության բանակի զինվորները: Անվտանգության ընդհանուր ծառայության տեղեկատվության համաձայն, ահաբեկիչը պաղեստինցի էր, որն ապրում էր Հորդանան գետի Արեւմտյան ափին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: