Բրիտանական հետախուզությունը նշել է՝ որն է ռուսական զորքերի հիմնական նպատակը
Համաշխարհային Մամուլ
Ուկրաինական պատերազմում Ռուսաստանի գլխավոր նպատակը Ղրիմի և Դոնբասի միջև ցամաքային միջանցքի բացումն էր, նշում է բրիտանական հետախուզությունը, գրում է korrespondent-ը։
Նշվում է, որ այդ փորձերը դեռևս հանդիպում են Ուկրաինայի դիմադրությանը։ Նրանք նաև կարծում են, որ Ռուսաստանը շարունակում է հարվածներ հասցնել ուկրաինացի խաղաղ բնակչությանը։ Ըստ հետախուզության՝ ռուսական զորքերը դեռևս կենտրոնացած են Դոնբասում, Մարիուպոլում և Նիկոլաևում, ՌԴ ռազմածովային ուժերի աջակցությամբ, Ուկրաինայի տարածքում թեւավոր հրթիռների հարձակումները շարունակվում են։ Բացի այդ՝ ակնկալվում է, որ Ռուսաստանի ավիացիոն գործունեությունը Ուկրաինայի հարավում և արևելքում կավելանա:
Նշենք, որ ըստ Գլխավոր շտաբի ամփոփագրի՝ ռուսական զորքերը շարունակում են ուժեր տեղափոխել Դոնբաս՝ Ուկրաինայի զինված ուժերի դիրքերի վրա հետագա հարձակման համար։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան