Կուրսկի շրջանում նախապատրաստվում են հարձակման
Ռուսաստան
Կուրսկի մարզում ահաբեկչական սպառնալիքի մակարդակի բարձրացում է նկատվել։ Այս մասին հայտնում են միջազգային լրատվամիջոցները։
«Սահմանամերձ Կուրսկի շրջանի իշխանությունները ապրիլի 11-ից ահաբեկչական սպառնալիքի «դեղին» մակարդակ կմտցնեն», հայտարարել է շրջանի նահանգապետ Ռոման Ստարովոյտը։
Նման որոշում, ըստ նրա, կայացվել է «ուկրաինացի ազգայնականների կողմից հնարավոր սադրանքների հետ կապված»։
«Ահաբեկչական սպառնալիքի դեղին մակարդակը» սահմանված սանդղակի երրորդ մակարդակն է։
Շրջանի տարածքում արդեն ստեղծվել են դիտակետեր, որտեղ տեղակայվելու են զինվորականներն ու ոստիկանները, ակտիվացել են բնակավայրերի պարեկությունը, ասել է Ստարովոյտը։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)