Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել Կադիրովի՝ Կիևը գրավելու մասին խոսքերը
Համաշխարհային ՄամուլՌուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի հայտարարությունը Կիևի վրա ռուսական զորքերի հարձակման պլանների մասին՝ լրագրողներին խորհուրդ տալով ապրիլի 11-ին ճեպազրույցի ժամանակ այս հարցն ուղղել պաշտպանության նախարարությանը։
«Որպես կանոն՝ ձեզ հետ չեմ կարող խոսել հատուկ ռազմական գործողության ընթացքի մասին։ Այս իրավասությունը թողնում եմ պաշտպանության նախարարությանը։ Ճեպազրույցներ են լինում օրական երկու անգամ։ Առաջարկում եմ այնտեղից տեղեկություն ստանալ»,- ասել է Պեսկովը։
Հիշեցնենք, որ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Telegram-ի իր ալիքում հայտնել էր, որ ռուսական բանակը պատրաստվում է հարձակում սկսել ուկրաինական բնակավայրերի, այդ թվում՝ Կիևի վրա։
2022 թվականի մարտի վերջին հայտնի դարձավ, որ Կադիրովը ժամանել է Մարիուպոլ։ «Грозный»-ն հայտնել է, որ Ռամզան Կադիրովը «գտնվում է Մարիուպոլում և անձամբ ղեկավարում է քաղաքի ազատագրման հատուկ գործողությունը»։