Ինչ հարվածներ կկրի ԵՄ-ն ռուսական գազից հրաժարվելու դեպքում. Ժան Ասելբորն
Համաշխարհային ՄամուլԼյուքսեմբուրգի արտգործնախարար Ժան Ասելբորնը նախազգուշացրել է ԵՄ-ի համար ռուսական գազից հրաժարվելու հետևանքների մասին։ Եվրոպական երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ նա ասել է, որ հարվածը կհասցվի առաջին հերթին Գերմանիայի արդյունաբերությանը, որը Եվրամիության ամենամեծ տնտեսությունն ունեցող պետությունն է։
«Դա հետևանքներ կունենա ոչ միայն Գերմանիայի համար, մենք պետք է հասկանանք, որ դա կտարածվի ամբողջ Եվրոպայում»,- մեջբերում է ՏԱՍՍ-ը նրա խոսքերը։
Ավելի վաղ գերմանական BASF խոշորագույն կոնցեռնի ղեկավար Մարտին Բրուդերմյուլերը հայտարարել էր, որ Ռուսաստանի դեմ էներգետիկ էմբարգոն կարող է ամբողջությամբ ոչնչացնել Գերմանիայի տնտեսությունը։