Meta-ն երկարաձգել է հակառուսական կոչերը
Համաշխարհային ՄամուլՄետան մինչև ապրիլի 30-ը երկարաձգեց այն բացառությունները, որոնք ուկրաինացիներին թույլ են տալիս բռնության կոչեր և «մարդկային արժանապատվությունը նվաստացնող» հայտարարություններ անել։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ընկերության փաստաթղթերը։ Կորպորացիայի որոշ աշխատակիցներ դժգոհ են այս իրավիճակից։
«Այս քաղաքականությունը նշանակում է, որ ատելության խոսքն ու բռնության կոչերն ընդունելի են, քանի դեռ դրանք ուղղված են «ճիշտ» մարդկանց», - մեջբերում է գործակալությունը:
Մարտի սկզբին հարթակը թույլ է տվել բռնության կոչեր տեղադրել ուղղված ռուսներին, ՌԴ ԶՈւ զինվորականներին, ինչպես նաև Պուտինին և Լուկաշենկոյին մահվան մաղթանքներով գրառումներ։ Ավելի ուշ ընկերության փոխնախագահ Քլեգը փորձել է արդարանալ՝ ասելով, որ Մետան թույլ չի տալիս իր ցանցերում երկրների ղեկավարների սպանության կոչեր հրապարակել։