ԵՄ-ը ՌԴ-ի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթն է պատրաստում. CNN
Համաշխարհային ՄամուլԵվրամիությունը սկսել է քննարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը։ Այս մասին CNN-ին հաստատել են եվրոպական մի քանի երկրների արտգործնախարարներ։
Քննարկումն ընթանում է փակ դռների հետևում, սակայն ոչ ոք չի թաքցնում, որ առանցքային խնդիրը Ռուսաստանի էներգետիկ ոլորտի դեմ պատժամիջոցներն են։ Դրանց մասին արդեն հայտարարել են ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան, սակայն ռուսական նավթն ու գազն այդքան մեծ տեսակարար կշիռ չեն զբաղեցնում նրանց էներգիայի սպառման մեջ։ Օրինակ՝ Գերմանիան մոտ 50%-ով կախված է ռուսական գազից։