Զելենսկին հրաժարվել է հանդիպել Գերմանիայի նախագահի հետ. Bild
Համաշխարհային ՄամուլՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրաժարվել է Կիևում ընդունել Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերին։
Ինչպես հաղորդում է ուկրաինական կառավարական շրջանակներից գերմանական Bild հրատարակությունը, Գերմանիայի նախագահը նախատեսում էր ԵՄ երկրների կառավարական այլ պատվիրակությունների հետ միասին այցելել Ուկրաինա։
«Սակայն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կանգնած է ճանապարհին։ Այս պահին նա չի ցանկանում հանդիպել Շթայնմայերի հետ Կիևում։ ԵՄ մյուս քաղաքական գործիչներին թույլ են տալիս գալ»,- գրում է Bild-ը։
Պատճառը Ռուսաստանի հետ վերջին տարիներին Շթայնմայերի սերտ կապերն են։ Որպես արտաքին գործերի նախարար՝ նա կապեր է պահպանել, մասնավորապես, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Շթայնմայերը նաև եղել է «Հյուսիսային հոսք 2» գազատարի ակտիվ կողմնակիցը և համարվում է դաշնային կառավարության՝ Ռուսաստանին բարեկամական քաղաքականության ճարտարապետը, գրում է Bild-ը։