Զելենսկին առաջարկել է գերեվարված Մեդվեդչուկին փոխանակել ուկրաինացի ռազմագերիների հետ
Համաշխարհային ՄամուլՈւկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին առաջարկել է գերեվարված «Оппозиционная платформа - За жизнь» կուսակցության քաղաքական խորհրդի ղեկավար Վիկտոր Մեդվեդչուկին փոխանակել ուկրաինացի ռազմագերիների հետ, գրում է ՏԱՍՍ֊ը։
«Ես առաջարկում եմ Ռուսաստանի Դաշնությանը փոխանակել Մեդվեդչուկին ռուսական գերության մեջ գտնվող մեր տղաների հետ: Ուստի կարևոր է, որ մեր իրավապահ մարմինները և զինվորականները նույնպես դիտարկեն այդ հնարավորությունը»,- ասել է նա չորեքշաբթի օրը իր տեսաուղերձում։
ՈՒկրաինայի նախագահի խոսքով՝ Մեդվեդչուկը թաքնվել է 48 օր։ «Եվ վերջապես նա որոշել է փորձել փախչել մեր պետությունից»,- ասել է Զելենսկին։
Երեքշաբթի օրը Ուկրաինայի նախագահը հայտարարեց Մեդվեդչուկին գերեվարելու մասին՝ իր Telegram ալիքում տեղադրելով ձեռնաշղթաներով մի մարդու լուսանկար, ով նման էր նրան։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ այս լուսանկարը ստուգման կարիք ունի՝ կեղծիքների մեծ քանակի պատճառով։