Անկարան նշել է՝ ինչու է հրաժարվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին միանալուց
Համաշխարհային ՄամուլՌուսաստանի դեմ պատժամիջոցներին Թուրքիայի միանալն իրատեսական չէ։ Ի պատասխան Դոնբասի պաշտպանության ռուսական հատուկ գործողության՝ արևմտյան երկրները պատժամիջոցներ են կիրառում Ռուսաստանի դեմ։ Շատ խոշոր ընկերություններ դադարեցրել են իրենց աշխատանքը Ռուսաստանի Դաշնությունում, գրում է Ռիա Նովոստին։
Ավելի վաղ Sputnik ռադիոն հայտնել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքով՝ Ուկրաինան հեռացել է Ստամբուլի պայմանավորվածություններից։
«Մենք հետևում ենք ՄԱԿ-ի պատժամիջոցներին, կատարում ենք դրանք: Բայց առանձին երկրների պատժամիջոցներին միանալու առումով, կարծում եմ, երկրներն իրենք էլ հասկանում են, որ Թուրքիայի միջնորդական դիրքորոշմամբ՝ դա իրատեսական չէ», - ասել է Չավուշօղլուն։ Նա ընդգծել է, որ Թուրքիայի միջնորդական դիրքորոշումը կոչված է՝ կայունացնելու իրավիճակը։