Լատվիան կոչ է արել Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ միջազգային տրիբունալ ստեղծել
Համաշխարհային ՄամուլԱնհրաժեշտ է Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ միջազգային տրիբունալ ստեղծել, միջազգային քրեական դատարանն արդեն սկսել է նախապատրաստական աշխատանքները, հայտարարել է Լատվիայի նախագահ Էգիլս Լևիտսը Կիևից վերադառնալուց հետո, գրում է Ռիա Նովոստին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Դոնբասից հասարակական գործիչները փաստաթղթեր են ուղարկել Միջազգային քրեական դատարան՝ ուկրաինացի զինծառայողների կողմից հազարավոր ռազմական հանցագործությունների գործերով։
Ինչպես հայտնել ենք, չորեքշաբթի օրը՝ ապրիլի 13-ին, Լատվիայի, Լեհաստանի, Լիտվայի և Էստոնիայի նախագահներն այցելել են Կիև։
«Մենք կարծում ենք, որ մեղավորները պետք է ներկայացվեն միջազգային տրիբունալների առաջ՝ պատժվելու համար», - ասել է Լատվիայի նախագահ Էգիլս Լևիտսը։
Նա հավելել է, որ Ուկրաինայում հանցագործությունները չպետք է «հանդիպեն միջազգային հանրության հանդուրժողականությանը»։
«Միջազգային քրեական տրիբունալն արդեն սկսել է նախապատրաստական աշխատանքները: Նույն գործողություններն իրականացնում է Հաագայի միջազգային տրիբունալը: Միևնույն ժամանակ, ես առաջարկել եմ ստեղծել նմանատիպ դատարան»,- ասել է Լևիտսը։