Իռլանդիան 20 միլիոն եվրոյի չափով օգնություն է ուղարկել Ուկրաինային
Համաշխարհային ՄամուլԻռլանդիայի արտաքին գործերի և պաշտպանության նախարար Սայմոն Կովնին հինգշաբթի օրը այցով կժամանի Կիև։ Այս մասին հայտնել է BBC լրատվամիջոցը իր տելեգրամյան ալիքում։
Այս այցը Ուկրաինային աջակցության նշան է, Կովնին կայցելի ռուսական գնդակոծությունից տուժած տարածքներ և կհանդիպի Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռեզնիկովի և արտգործնախարար Կուլեբայի հետ։ Հաղորդվում է, որ բանակցությունները կկենտրոնանան Ուկրաինային հումանիտար, քաղաքական և անվտանգության աջակցության, ինչպես նաև ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության գործընթացի դյուրացման վրա:
Կքննարկվեն նաև Ռուսաստանի դեմ հետագա պատժամիջոցները։ Իռլանդիան արդեն 20 միլիոն եվրոյի չափով մարդասիրական օգնություն է ուղարկել Ուկրաինային, իսկ ուկրաինացի զինվորականներին արվել են 22 միլիոն եվրոյի մատակարարումներ։