Հունաստանը հակաուկրաինական շարժում է սկսել
Համաշխարհային Մամուլ
Հունաստանն այլևս զենք չի մատակարարի Ուկրաինային, այս մասին հայտարարել է Euractiv հրատարակությունը հղում անելով երկրի պաշտպանության նախարարության ղեկավար Նիկոս Պանայոտոպուլոսին։
«Ավելի շատ զենք ուղարկելը կարող է ազդել Հունաստանի կողմից իր տարածքի պաշտպանության վրա, հատկապես կղզիներում: Այն տեխնիկան, որը մենք ուղարկել ենք Ուկրաինա, եկել է մեր պաշարներից»,- ասել է նա՝ նշելով, որ Հունաստանի կառավարությունն արդեն Ուկրաինա է ուղարկել երկու C-130 տրանսպորտային ինքնաթիռ՝ ռազմական աջակցությամբ։
Ավելի վաղ՝ հաղորդվել էր Հունաստանում բողոքի ցույցերի մասին՝ կապված ՆԱՏՕ-ի տեխնիկան երկրի նավահանգիստներով ուկրաինական սահման տեղափոխելու հետ։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)