Իսպանիայում քաղաքներից մեկը վերանվանվել է «Ուկրաինա»՝ ի նշան համերաշխության
Համաշխարհային ՄամուլԻսպանական Ֆուենտես դե Անդալուսիա քաղաքը մեկ շաբաթ կկոչվի «Ուկրաինա»։ Նման որոշում են կայացրել քաղաքային իշխանությունները՝ ի նշան համերաշխության, հայտնում է իսպանական Antenna-3 հեռուստաալիքը։
Քաղաքում ապրում է 7 հազարից մի փոքր ավելի մարդ, այն գտնվում է Սևիլիայից ոչ հեռու։ Նրա դրոշը, նույնիսկ վերանվանումից առաջ, համընկնում էր ուկրաինական դրոշի գույների հետ. այն դեղին է և կապույտ, միայն քաղաքի զինանշանը մեջտեղում։
Շաբաթվա ընթացքում քաղաքի գլխավոր փողոցները կրելու են նաև Ուկրաինայի քաղաքների անունները՝ Կիև, Խարկով, Մարիուպոլ, Խերսոն և Օդեսա։