«Մոսկվա» հածանավը շարժվում է դեպի Սևաստոպոլ. CNN
Համաշխարհային ՄամուլԱՄՆ պաշտպանության նախարարությունը կիսվել է ռուսական «Մոսկվա» հրթիռային հածանավի վերաբերյալ տվյալներով, որին Ուկրաինայի զինված ուժերի կողմից հրթիռային հարվածներ էր հասցվել նախօրեին։ Այս մասին հայտնում է CNN-ը։
Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին հաստատել է «Մոսկվա»-ի վրա պայթյունի փաստը։ Սակայն ԱՄՆ-ը դեռ չի կարող գնահատել՝ արդյոք ուկրաինական հրթիռը խոցել է հածանավը։
«Մենք կարծում ենք, որ նավն ի վիճակի է գնալ սեփական ուժով, և, ամենայն հավանականությամբ, շարժվում է արևելյան ուղղությամբ։ Տեսականորեն այն կառաքեն Սևաստոպոլ` վերանորոգման համար», - ասել է Քիրբին:
Նա նաև հավելել է, որ «Մոսկվան» գտնվում էր Օդեսայից մոտավորապես 60 ծովային մղոն հեռավորության վրա՝ Ռուսաստանի Դաշնության այլ նավերի հետ խմբով։ Դրան հաջորդել է հածանավի վրա առնվազն մեկ պայթյուն, որը նրան զգալի վնաս է պատճառել։